ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադրություն Հայաստանի շուրջ․ Սերժ Սարգսյանն ահազանգում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ արտաքին խաղացողների վարքը վկայում է, որ Հայաստանի շուրջ դավադրություն է նյութվում։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում ՀՀԿ-ականների հետ հանդիպմանն արձանագրել է, թե արտաքին խաղացողների մոտ ի սպառ բացակայում է անգամ փոքր-ինչ օբյեկտիվ վերաբերմունքն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում։

«Եթե այդպիսի վերաբերմունք լիներ միայն այն բանի համար, որ Հայաստանում քրեականացնեին վիրավորանքը, իսկ իրականում իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությունը, ապա բազմաթիվ միջազգային կառույցներ, սկսած՝ Եվրախորհրդից, պետք է անհապաղ արձագանքեին տեղի ունեցողին և ցույց տային իրենց վերաբերմունքը: Ես չեմ խոսում պատգամավորների ձերբակալությունների մասին առանց խորհրդարանի համաձայնության, դատական համակարգն ամբողջովին ենթարկացնելու մասին: Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում այդ առնչությամբ»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ լռությունը խոսում է այն մասին, որ նրանք դեռևս համբերատար սպասում են՝ կկատարվե՞ն արդյոք նրանց սպասումները, թե ոչ:

«Սակայն մենք չունենք այդքան ժամանակ սպասելու համար: Որովհետև ժամանակն աշխատում է մեր դեմ»,-ասել է Սարգսյանը:

Խոսելով ընդդիմության մասին՝ երրորդ նախագահը նկատել է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն:

«Այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում: Միգուցե սա ոգևորիչ չի մեր հատկապես երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում»,- ահազանգում է երրորդ նախագահը։

Մհեր Իսպիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular