ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր նպատակը իշխանափոխությունն է և այս մարդկանց տուն կամ մեկ ուրիշ տեղ ուղարկելն է. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պայքարելու ենք և պայքարում ենք, ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման։ Երբ ասում ենք փողոցային պայքար, չի նշանակում, որ մամուլի ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի և հայտարարի, որ մեկ ժամից հավաքվում ենք։ Սա մի գործընթաց է, որը պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք ընտրել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է։ Մեր նպատակը իշխանափոխությունն է, այս մարդկանց տուն ուղարկելն է կամ մեկ ուրիշ տեղ, սրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավորություններով։ Փորձելու ենք և անելու ենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular