Խոշոր հրդեհ Երեւանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. մեկնել է 4 մարտական հաշվարկ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 22-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սողոմոն Տարոնցի փողոցի 22-րդ շենքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արագ արձագանքման խմբերը:
Ժամը 20.57-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է 21.23-ին, մարվել՝ 21.32-ին: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Արմիկ Շահումյանին պատկանող բնակարանում առաջացած հրդեհը: Ամբողջությամբ այրվել է նախասրահը եւ խոհանոցի գույքը, պատշգամբը, մասամբ՝ հյուրասենյակը: