ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի ելույթում քողարկված մեղադրանքներ կամ ակնարկներ կային Քոչարյանի հասցեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ համաժողովից ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո էլ ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն այս կերպ փորձեց պատասխանել Սերժ Սարգսյանին քաղաքագետն ասել է․ «Ձեր հարցադրումը լեգիտիմ իրավունք ունի, որովհետև առաջին դեպքը չէ, երբ նկատում ենք երկրորդ և երրորդ նախագահների համաժամանակյա ակտիվացում: Սերժ Սարգսյանը խոսեց, ընդ որում՝ նրա ելույթում քողարկված մեղադրանքներ կամ ակնարկներ կային Քոչարյանի հասցեին: Նա ուղիղ տեքստով խոսեց այն մասին, որ քաղաքական ուժերի համախմբման արդյունավետ մեխանիզմն այն է, որ բացառապես իշխանափոխության խնդիր դրվի՝ առանց հարցի, թե ո՞վ է գալու իշխանության: Այս ակնարկը, միանշանակ, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Երկու ենթադրություն կարող ենք անել. կա՛մ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ակնարկում է, որ իշխանության գալու հավակնություններ չունենա, այդպիսով կհեշտանա ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան, կա՛մ նույն համակարգի ներսում դարձյալ նոր թափ է առել երկրորդ և երրորդ նախագահների ու նրանց թիմերի մրցակցությունը, որը միշտ է եղել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular