ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15-20 տոկոսի ակտիվ պայքարելու դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն երեկ ասուլիսում հայտարարեց, որ պատրաստվում են դուրս գալ փողոցային պայքարի: Այս թեմայով զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք այս անգամ կստացվի հասնել իշխանափոխության, քանի որ դա է լինելու պայքարի նպատակը քաղտեխնոլոգը պատասխանել է․ «Նախ՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, որովհետև եթե 15-20 տոկոսը ակտիվ պայքարի, ապա, բնականաբար, կարող է հաջողություն ունենալ այդ պայքարը: Սա՝ տեսականորեն: Իսկ եթե գործնականում փորձում ենք պրոյեկտել, բազմաթիվ հարցեր են առաջանում. նախ՝ պետք է լինի որոշակի հարց, որոշակի խնդիր, որ պետք է ոտքի կանգնեցնեն այդ 20 տոկոսին: Երկրորդ՝ ոչ միայն ոտքի կանգնեցնեն, այլև դրդեն ինչ-որ ակտիվ գործողություններ անելու, որովհետև մի բան է հանրահավաք անելը Ազատության հրապարակում, Մատենադարանի մոտակայքում, և մեկ այլ բան, երբ ակտիվ գործողություններ են անում, ասենք՝ փակում փողոցներ և այլն: Երրորդ՝ այդ 20 տոկոսը պետք է պատրաստ լինի նման ակտիվ գործողությունների, չէ՞ որ հանրահավաքին ու ակտիվ գործողություններին մասնակցելը տարբեր բաներ են: Չորրորդ՝ պետք է այնպես կարողանալ անել, որ իմանալ՝ բարձրացվող հարցը ակտուա՞լ է, թե՞ ոչ, և, ամենակարևորը՝ ճիշտ ներկայացնել այն: Ի վերջո, կարող է հարցը ակտուալ է, կարող է 20 տոկոսը ակտիվ պայքարել, բայց միջնորդ քաղաքական ուժը չի կարողանում այդ հարցը շատ ճիշտ տեղ հասցնել, ինչի պատճառով էլ հաջողություն չունենա: Այսինքն՝ մի շարք գործոններ են անհրաժեշտ, որպեսզի դու կարողանաս ակտիվ գործողություններ իրականացնել, բայց դա չի նշանակում, թե կհասնես իշխանափոխության: Այո՛, կարող է բարձրացվող հարցը, խնդիրը ակտուալ են, 20 տոկոսը ակտիվ ոտքի կանգնեց, դա ճիշտ լուսաբանվեց, բայց իշխանափոխություն չեղավ: Այսինքն՝ հնարավոր չէ ճիշտ ասել, որ անգամ այդ պայմանների դեպքում կարող է իշխանափոխություն լինել»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular