ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես սպառնալիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ քաղաքագետը ասել է․ «Կարծում եմ, որ խոսքը կոմունիկացիաների բացման այդ ծրագրի մասին է։ Հավանաբար խոսքը գնում է այդ համալիր լուծման մասին, որը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացում և Ադրբեջանի համար Նախիջևանի հետ ռուսական ՖՍԲ-ի կողմից երաշխավորված ռեժիմի ապահովում։ Դա ի սկզբանե եղել է այդ եռակողմ հայտարարության դրույթ»։  

Անդրադառնալով իրանական կողմի զորավարժություններին և պաշտոնական հայտարարություններին քաղաքագետը ասել է․ «Իրանը Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես սպառնալիք իր օրինական շահերին և մտադիր չէ չեզոք մնալ։ Այսինքն՝ Ալիևի այդ պնդումները՝ Սյունիքում կոմունիկացիաների նկատմամբ էքս-տերիտորիալ ռեժիմ սահմանելու մասին, կարող են պատերազմի առիթ դառնալ Իրանի և Ադրբեջանի միջև։ Իրանն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի։ Այս ամենն, իհարկե, վկայում է, որ Ադրբեջանի ցանկությամբ չէ պատերազմի հետևանքով Հայաստանի նկատմամբ ինչ-որ առավելություն ունենալը։ Եվ Ադրբեջանն այդ քաղաքականությամբ ռիսկային գոտում է գտնվում։ Դրա արդյունքում՝ Ադրբեջանը կարող է ճանաչվել ագրեսոր և հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular