ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանի զարգացումները՝ նոր շանս, որից Փաշինյանը չի օգտվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվիայում է, Արարատ Միրզոյանը մեկնել է Իրան, իսկ Ալեն Սիմանյանը Մոսկվայում հանդիպում է ունենում արտգործնախարար Սերգեյ Լավրովի, դաշնային խորհրդի ներկայացուցիչներ Վալոդինի, Մատվիենկոյի հետ։ Հայաստանի իշխանությունների այս աննախադեպ ակտիվությունը վկայում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանությունն է գիտակցում մեր շուրջ եռացող տարածաշրջանային զարգացումների մասին և փորձում են կանխել հնարավոր խայտառակ լուծումները։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից  հետո, Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ նույնիսկ մեկ փոքր պարտությունն այսօր և խնդիրը այլևս իրեն չի փրկի որևէ հեռանկարից, չի կարողանա բացատրել, թե իր իշխանությունը կապ չունի որևէ կորստի և ողբերգության հետ և չի կարողանա մեղքը բարդել նախկինների վրա։ Այս առումով հետաքրքիր են հատկապես Իրանի ուղղությամբ զարգացումները։ Իհարկե արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարող էր հեռախոսով խոսել Իրանի իր պաշտոնակից Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ, սակայն անձամբ է մեկնել Թեհրան, որտեղ բանակցություններ է վարել։ Իրանի նախագահը կոչ է արել արագացնել երկու երկրներ կապող տարանցիկ ուղիները, իսկ հաջորդող ասուլիսի ժամանակ նշել է.

«Քաղաքականից բացի մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերություններ զարգացնել նաև տնտեսության, առևտրի և մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա»,- նշել է արտգործնախարարը։

Ոչ դիվանագիտական այս ձևակերպումները հստակ վկայում են, որ Իրանը լուրջ մտահոգություններ ունի։ Իհարկե 44-օրյա պատերազմում այդ երկիրը Հայաստանի հետ ոչ բարեկամաբար վարվեց և այսօր իր այդ վարքի պատճառով ինքն էլ կանգնած է խնդիրների առաջ, երբեմն ոչ պակաս վտանգավոր խնդիրների, քան Հայաստանը։ Եվ այսօր Իրանը ունի Հայաստանի կարիքը ավելի, քան հակառակը։ Եթե ժամանակին Իրանը կարողանար միջամտել, օգնություն ցուցաբերեր Հայաստանին, ապա այսօր լուրջ խնդիրների առջև չէր կանգնի, իսկ իրականում այսօր կանգնած ենք մի իրավիճակում, երբ Հայաստանը նույնիսկ կարող է դիվանագիտական օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից, խուսանավել տարածաշրջանային գերտերությունների արանքում և հարաբերությունները  չփչացնել ո՛չ Իսրայելի, ո՛չ Իրանի, ո՛չ Միացյալ Նահանգների  և ո՛չ էլ Ռուսաստանի հետ, և սպասվող բանակցություններում ձգտել ավելիին։

Արմեն Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular