ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են խոսելու Պուտինն ու Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս տեղեկությունը երեկ հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ինչից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ դժկամությամբ հաստատել է։ Հանդիպման տեղի և ժամի մասին ոչինչ չի հաղորդվում։ Միայն այս տարվա ընթացքում պաշտոնապես Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են երեք անգամ, ևս 14 անգամ էլ հեռախոսարզույց է եղել։ Բոլոր այս դեպքերում թե՛ պաշտոնական Կրեմլը, թե՛ Հայաստանի կառավարությունը միայն աղքատիկ տեղեկություններ են հայտնել՝ բավարարվելով ստանդարտ ձևակերպումներով հաղորդագրություններով։ Մինչդեռ Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական արագընթաց զարգացումների, Սյունիքում ստեղծված իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր գոնե փոքր-ինչ մանրամասնել իրավիճակը։ Եթե մեզ չէ, գոնե իր 54 տոկոս ընտրողներին, որոնք ինքնակամ գնացին և արտահերթ ընտրություններում իրենց քվեն տվեցին ապիկարների այս թիմին։
 
Բոլոր իշխանություններն էլ հաճախ իրենց ընտրողներից թաքցնում են միջազգային բանակցությունները, խնդիրները, հնարավոր վտանգները, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծածուկ գործելու հարցում գերազանցել է իր բոլոր նախորդներին։ Աստված չանի, մի օր էլ արթնանալու ենք, և Փաշինյանը հերթական անդառնալի վնասն է հասցրած լինելու Հայաստանի Հանրապետությանը։ Դժվարն այդտեղ իր կողմնակիցների վիճակն է, ստիպված են լինելու նոր արդարացումներ մոգոնելու՝ իրենց կուռքի չեղած պատիվը պաշտպանելու համար։ Թեպետ, եթե մարդիկ պատերազմում պարտությունից հետո կարողացան արդարացումներ գտնել և քվե տալ Փաշինյանին և իր թիմին, այլևս որևէ նման դրսևորումից զարմանալու իմաստ էլ չկա։
 
Տարոն Ոսկանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular