ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչի գրասենյակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջագ Նեժաթի տեղի գրասենյակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այսօր ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացվել Հուսեյնիյա թաղամասում գտնվող մզկիթում, որտեղ տեղակայված է գրասենյակը, և երկրպագության վայրը փակվել է:

Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը քաղաքի որոշ շրջաններում վերջին օրերին մեծացել է: Նրա խոսքով՝ նման վայրերից մեկը տվյալ մզկիթն է եղել: Այդ իսկ պատճառով մզկիթը փակվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular