ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն պայմանները, որ առաջադրվում են՝ Հայաստանի համար կապիտուլյացիայի նոր փուլ են ապահովելու. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրականում, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հանդես է գալիս իրավիճակի վերջնական հանգուիցալուծման տեսանկյունից, որը ենթադրում է մեր տարածաշրջանում խաղաղության ապահովում, բայց այն պայմանները, որ առաջադրվում են Հայաստանին՝ ըստ էության Հայաստանի համար կապիտուլիացիայի նոր փուլ են ապահովելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
 
Նա ընդգծեց, որ այդպիսի պայմաններում խաղաղություն չի կարող լինել։ «Կարող է լինել թվացյալ խաղաղություն, կարճաժամկետ խաղաղություն, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դա ոչ Հայաստանին, որ Արցախին, ոչ էլ ողջ տարածաշրջանին խաղաղոթյուն չի բերի։ Այսինքն, պատկերացրեք իրավիճակ, երբ տեղի է ունենում դեմարկացիայի և դելիմիտացիայի գերծընթաց, ադրբեջանական խաղի կանոններով, Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները, որ ներկայացվում են նաև Հայաստանին՝ Սյունքով միջանցքի ապահովում, դրա իրականացումը որևէ ձևով չի կարող նպաստել խաղաղույթյանը, էլ չեմ ասում Հայաստանի դիրքերին, որն, ըստ էության՝ կորցնելու է ամեն ինչ և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հայատարարությունները, որոնք վերաբերում են խաղաղությանը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը ենթադրում են նաև Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին, այս պայմաններում խոսել Հայաստանի կամ Արցախի շահերի մասին՝ որևէ կերպ տրամաբանական չէ։ Ես չեմ տեսնում գործընթաց, որտեղ արտահայտված է Հհյակական շահը, ես չեմ տեսնում գործընթաց, որտեղ հայկական կողմը ունի ցանկություն առաջ մղելու մեր համար կարևոր օրակարգերը։ Այն հայտարարությունները, որ հնչում են և ներկայացվում են իբրև թե Հայաստանի օրակարգում գտնվող հարցերը, դրանք միայն հնչում են, բայց դրանք չեն դառնում լուրջ քննարկումների առարկա՝ երկկողմ կամ բազմակողմ ֆորմատով»։
 
Նա նաև ընդգծեց, որ քարտեզների դիմաց գերիների վերադարձի պարագայում չկա երաշխիք, որ այդ քարտեզների տրամադրման պարագայում՝ Ադրբեջանը ամբողջությամբ կկատարի նոյեմբերի 9-ին ստանձնած իր պարտավորությունները և չկա երաշխիք, որ Ադրբեջանը հանդես չի գա նոր պահանջներով։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ եթե Շուշին այդքան կարևոր էր, ապա ինչու Շուշիում շինարարական աշխատանքներ չէին  կատարվում՝ Աբրահամյանն ընդգծեց, որ Շուշիի մասին այդպես կարող է խոսել մարդ, որ ընդհանրապես չի եղել Շուշիում։ «Որքան ես եմ տեղյակ՝ Նիկոլ Փաշինյանը տաբեր տարիների, այդ թվում՝ վերջին 10-ամյակում, եղել է Շուշիում, հետևաբար, կամ մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի, թե ինչ է իր շուրջը տեղի ունենում կամ դիտմամբ հանրությանը տանում է մոլորության»։
 
Մանրամասները՝ տեսանյութում.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular