ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից հետո ադրբեջանական կողմը դեռևս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։ Նրանց պարբերաբար գերիներին փոխանակել են քարտեզների հետ սակայն մեր գերիների մեծ մասը դեռևս շարունակում են գտնվել թշնամու տարածքում։ Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Անժելիկա Էլիբեգովայի հետ։

Անդրադառնալով գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելուն՝ ադրբեջանագետը ասել է․ «Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»։

Հարցին, թե ինչ միջոցներով է թշնամին ճնշում հայկական կողմին քարտեզները ստանալու համար Անժելիկա Էլիբեգովան ասել է․ «Սկզբից պաշտոնական մակարդակով դա հայտարարվում է Ալիևի, իրենց ԱԳՆ-ի կամ ՊՆ-ի կողմից. ինչ-որ գերատեսչություններ սկսում են դրա մասին հայտարարություններ տարածել: Հետո դա գնում է արդեն նրանց էքսպերտային, անալիտիկ դաշտ, ԶԼՄ-ներ, սկսում են հանրային կարծիք ձևավորել: Հետո էքսպորտ է արվում դուրս՝ դրսում ադրբեջանական համայնքները թուրքականների հետ միասին իրենց լոբբինգը անում են, իրենց հետ աշխատող արտասահմանյան ԶԼՄ-ներով նաև դրսում են ստեղծում այդ հանրային կարծիքը: Սկսում են ստիպել տարբեր միջազգային կազմակերպությունների՝ անդրադառնալ թեմային. ադրբեջանական տարբեր ոչ պետական կազմակերպություններ դիմում են իրենց կոլեգաներին, միջազգային կազմակերպություններին և պարտադրում են արձագանքել թեմային: Անկախ նրանից, թե արձագանքն ինչպիսին կլինի, իրենք ներգրավում են միջազգային հանրությանը և ստիպում են, որ դա դառնա օրակարգ: Քարտեզների թեման, նաև դրսում իրենց լոբբինգի շնորհիվ, սկսեցին դարձնել միջազգային օրակարգ՝ կոնֆլիկտի շուրջ առանցքային թեմաներից մեկը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular