ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը թույլ չի տալու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանում հանդիպել է իր պաշտոնակցին՝ Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանին: Այցի շրջանակներում եղած համատեղ հայտարարության վերաբերյալ իրանագետը նկատեց՝ այն վկայում էր համատեղ հարաբերությունների զարգացման պատրաստակամության մասին:

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Անդրադառնալով հանդիպմանը՝ իրանագետը ասել է․ «Իրանի արտգործնախարարի կողմից բավականին լավ շեշտադրումներ հնչեցին, երբ նշվեց, որ կա ցանկություն հայ-իրանական հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում զարգացնելու վերաբերյալ: Խոսվեց Հյուսիս-Հարավի, և հատկապես՝ Տաթևի ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներում Իրանի ներգրավվածության և այն բավականին կարճ ժամանակում ավարտելու վերաբերյալ։ Իրանի ԱԳՆ-ի կողմից բավականին հետաքրքիր ձևակերպում եղավ, երբ նա նշեց, որ հայտարարում է՝ թույլ չեն տալու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, ինչը նաև Հայաստանի շահերից է բխում»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Հայաստանն Իրանին առաջարկ է արել Սյունիքում ավիաբազա հիմնել՝ Գարիկ Միսակյանը նշեց, որ դրանք հիմնականում սոցցանցային և ԶԼՄ-ների մակարդակում հայտարարություններ են:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular