ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի շուրջ զարգացումները ընթանում են աննախադեպ արագությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Ռուսաստանի դաշնության արտաքիր գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով մեկնել է Մոսկվա։ Ռուսաստանի կառավարությունն արդեն հայտարարությամբ է հանդես եկել, որ Լավրովը այսօր Մոսկվայում հանդիպելու է իր իրանցի գործընկերոջ հետ։ Հանդիպումների թեման, ըստ Իրանի նախարարի, Հարավային Կովկասում սահմանների վերաձևումն է, Իրանի շուրջ զարգացումները։ Նույն Աբդոլլահիանը տակավին 2 օր առաջ անդրադարձել էր Ադրբեջանի հետ հարաբերություններին պատերազմի ժամանակ, երբ Իրանը որևէ կերպ չօգնեց Հայաստանին, և նշել, թե ադրբեջանցիներն իրենց հավաստիացրել են, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք տեղափոխում են տարածաշրջան կռվելու հայկական ուժերի դեմ, որևէ կերպ Իրանի դեմ չեն։ Արդյունքում Իրանը մնաց կոտրած տաշտակի առաջ, քանի որ պարզվեց, որ ադրբեջանա-իրանական սահմանը ոչ միայն երկարացվել է, այլ նաև նոր խաղացողներով է համալրվել՝ իսլամական ահաբեկիչներ, Իսրայել։ Եվ Իրանն այժմ ոտուձեռ ընկած փորձում է շտկել իրավիճակը, գոնե պահպանել այս պահին եղած ստատուս քվոն, որպեսզի առավել մեծ խնդիրների առջև չկանգնի։ Այս համատեքստում միգուցե չափազանց տարօրինակ է նկատվում Ադրբեջանի գրեթե թշնամական հայտարարությունները Իրանի նկատմամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Իրանի կառավարությունը տեղեկացրել է, որ փակում է իր օդային տարածքը դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնող Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար։ Բաքուն Թեհրանի այս քայլը դավաճանություն է համարել՝, կատարված Հայաստանի կառավարության դրդմամբ։ Թեհրանի տվյալ քաղաքական որոշումը ոչ երկակի եզրակացությունների է մղում Բաքվին, իրանական կառավարությանը արտաքին քաղաքական կողմնորոշիչների վերաբերյալ,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևն էլ ի պատասխան, գրեթե ծաղրում է Իրանին, վիրավորական արտահայտություններ անում։ Վերլուծաբանների մի մասը նշում է, թե հարցը կոնկրետ ռազմական դիմակայության չի հանգի, սակայն եթե Իրանը այս պայմաններում ստիպված լինի զիջել Ադրբեջանին և Թուրքիային, ապա այդ երկրի համար չափազանց վտանգավոր հեռանկարներ են բացվում, քանի որ նա կորցնելու է ռեգիոնալ գերտերության իր դերը։ Իսկ ռազմական հակամարտությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ։

Գրիգոր Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular