ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի պատասխանն Իրանին. թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:

Հրապարակման համաձայն՝ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:

Թուրքական կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թռիչքները կատարվել այն ընթացքում, երբ Վրաստանում տեղի էր ունենում Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարների հանդիպումը և ստորագրվում ռազմական ու անվտանգային ոլորտներին առնչվող պայմանագրեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular