ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նևրոզը դարի հիվանդությունն է. Մարատ Զաքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նևրոզը կարելի է դարի հիվանդություն համարել: Այն կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով:  Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:

«Նևրոզը հիմնականում առաջանում է սթրեսներից հետո: Ուղեղի ինչ-որ հատվածում առաջանում է դոմինանտ բացասական կենտրոն, որը բացասական ազդակներ է ուղարկում տարբեր օրգան-համակարգերին: Նևրոզի հետևանքով, որպես կանոն, առաջանում են քնի և սեռական խանգարումներ, սակայն հոգեկան խանգարումների նևրոզները չեն հանգեցնում: Առավել հաճախ հանդիպում են նևրասթենիան, հիստերիկ նևրոզներն ու վախի` կպչուն մտքերի նևրոզները: Վախի նևրոզի նշաններից են գլխացավերը, իջած լիբիդոն` սեռական ցանկության նվազում: Իսկ վախերի տեսակները մոտ են հազարին` վախ մենակությունից, վախ հիվանդությունից, վախ բարձրությունից, վախ փակ տարածությունից և այլն»,- ասաց Մարատ Զաքարյանը:

Հոգեթերապևտի խոսքով՝ վախի նևրոզը կարող է առաջանալ բոլոր տարիքի մարդկանց, առավել հաճախ՝ 10-15 տարեկան երեխաների մոտ:

«Երեխաները կարող են վախենալ մթությունից, ընտանեկան լարված մթնոլորտից: Վախի նևրոզ կարող է առաջանալ նաև 17-18 տարեկան աղջիկների մոտ, ովքեր վախենում են սեռական կյանքից: Այս պարագայում լուրջ բուժում է անհրաժեշտ, պետք է վերացնել վախ և սթրես առաջացնող պատճառը: Հատկանշական է, որ ամենալավ արդյունքը տալիս են հոգեթերապևտիկ մեթոդները»,- ասաց բժիշկը`հավելելով, որ նևրոզները կրկնվելու մեծ հավանականություն ունեն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular