ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին իշխանությունների այսօրվա հայտարարութունները բանակցային պրոցեսի մասին ուղղակի «բլեֆ» են. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, որոշ բացահայտումներ արեց 2018թ–ից ի վեր ընթացող բանակցային պրոցեսի մասին։

«Օրինակ` 2018թ–ին ես կարող էի գալ, այդ բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել. «Ժողովուրդ ջա՛ն, ուրեմն բանակցություններն այն կետում են, որ մենք հիմա ստիպված ենք 7 շրջանները վերադարձնել և արձանագրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի և այլ տարածքներ»։ Ինչո՞ւ դա չեմ արել։ Նախ` բանակցային բովանդակության բացահայտումը միջազգային սկանդալի, իրադրության անխուսափելի լարման կբերեր ու տպավորություն կստեղծեր, թե ես ուղղակի առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ, որ սենց է վիճակը և հրաժարվում եմ պայքարել իրադրության որևէ փոփոխության համար»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ բանակցային պրոցեսի այս բացահայտման արդյունքը լինելու էր շատ ավելի վատ, քան այն, ինչ կա հիմա։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 2017թ–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն պաշտոնապես հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։
 
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացից ԼՂ–ը դուրս թողնելուն, վարչապետը նշեց, որ դա տեղի է ունեցել 1998թ–ին։ Բացի այդ, նրա խոսքով, ՀՀ–ը 1999 թվականին կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որը պաշտպանում է ինքնավարությունների, ազգային փոքրաասնությունների իրավունքների պաշտպանությունը գոյություն ունեցող պետության ներսում։
 
«Երբ որ այդ նույն 1999թ–ից հետո Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ ՀՀ–ը երեքքայլանի գործողությամբ ԼՂ–ը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք»»,– ասաց նա։
Վերջում Փաշինյանն հավելեց, որ նախկին իշխանությունների այսօրվա հայտարարութունները բանակցային պրոցեսի մասին ուղղակի «բլեֆ» են։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular