Շուտով կլրանա մեկ տարին, որ մեր բոլորի մեջքի հետևում ստորագրվեց մի դավադիր փաստաթուղթ։ Այդտեղ ամրագրված էր մի շատ կարևոր կետ, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեին։ ՀՀ կառավարության պաշտոնը զբաղեցնող անձը չի հաջողել այդ հարցում, ավելին քարոզարշավի ժամանակ կատարեց հերթական պոպուլիստական առաջարկը՝ որդուն առաջարկեց փոխանակել գերիների հետ։ Օրեր առաջ այդ անձը պատրաստակամություն հանձնեց հանդիպել Ալիևի հետ և պատրաստակամություն հայտնեց հանձնել Ալիևին ականապատված տարածքների բոլոր քարտեզները գերիների դիմաց։
 
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։