ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունները կլինեն 3 օր․ արդյունքում կունենանք 79 համայնք․ Գնել Սանոսյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիմ ընտրություններ կլինեն երեք օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նշեց, որ այդ որոշումը կայացվել է՝ կապված ժամկետների պահպանման հետ։

«Արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին և հինգ համայնք, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել։ Մնացած 72 համայնքը ինչ-որ կերպ միավորվել, խոշորացվել են։ Առաջին որոշմամբ մենք 441 համայնք միավորում ենք 38 համայնքային միավորի փնջերի մեջ»,–հայտնեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ լինելու են այն քաղաքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է չորս հազարը։ «Այսինքն` այստեղ առանձնահատկությունն այն է, որ սրանով, ըստ էության, խոշորացման այս փուլը ամփոփվում է»,-ասաց նա։ Նա կարևորեց, որ ընտրողը գիտակցված ընտրություն կատարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular