ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն կմեկնի Ուկրաինա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա: Նա Լվով կժամանի հինգշաբթի ՝ հոկտեմբերի 7-ին, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը

«Լվովում ուկրաինական և թուրքական դիվանագիտության ղեկավարները կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի իններորդ հանդիպումը: Բանակցությունները նպատակ ունեն նախապատրաստվել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի անցկացմանը 2022 թվականի սկզբին՝ Կիևում», - ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նախատեսում են քննարկել, առաջին հերթին, Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաև Ղրիմի հարթակում փոխգործակցության շրջանակներում հետագա քայլերը և կգնահատեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարգավիճակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular