ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գործերը Կապանում լավ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզի Կապան համայնքում ընտրությունները կայանալու են նոյեմբերի 14-ին՝ առաջին անգամ համամասնական ընտրակարգով։ Փաշինյանականները որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել են աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը։ Իսկ երեկ առաջադրվելու մտադրության մասին հայտարարեց գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Քաղաքապետը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար ընտրել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ ազգակցական կապ ունի։

«Առաջադրվում եմ, քանի որ քաջ գիտակցում եմ հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային խնդիրները։ Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա»,- նշել է Փարսյանը։

Ի տարբերություն Փաշինյանի ու նրա կողմնակիցների, Կապանի քաղաքապետը Կապանում մեծ հեղինակություն ունի։ Չմոռանանք 2018թ․ հոկտեմբերի 21-ի ընտրությունները, երբ մինչ այդ քաղաքական գործունեություն չծավալած Գևորգ Փարսյանը պարզապես ջախջախեց իշխանության ներկայացուցչին։ Ի դեպ, այն ժամանակ, երբ Փաշինյանի իշխանությունն ամենաբարձր վարկանիշն ուներ Հայաստանում, և Հայաստանն էլ պարտության ու ձախողման չէր տարել։ Ընտրություններում Փարսյանը ստացել էր 10 507 քվե, իսկ ներկայումս Սյունիքի փոխմարզպետ աշխատող Նարեկ Բաբայանը՝ 8499 քվե։ Բաբայանն այս անգամ չի առաջադրվել, թերևս, հասկանալով, որ որևէ շանս չունի։ Եթե նախկինում նրան այդքան քվե տվել էին որպես Փաշինյանի «ուսապարկերից» մեկը, ապա այսօր դա անհնար է։ Գործող իշխանությունն ամեն ինչ արել է թե՛ Կապանում, թե՛ այլ համայնքներում հիմնական մրցակիցներին չեզոքացնելու, մեկին՝ կալանավորելով, մյուսին՝ ներքաշելով կեղտոտ խաղերի մեջ։ Առաջադրել է նաև ֆեյք կուսակցությունների մի ամբողջ բազմություն։ Կապանը, Գորիսը, այլ համայնքներ լուրջ կռիվ կտան իշխանության դեմ, մնում է քաղաքացին գիտակցություն դրսևորի, և քվեն տա ընդդիմությանը։

Բաբկեն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular