ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ բանաստեղծուհի, նկարչուհի, դիզայներ Սվետլանա Հակոբյանի՝ «Մեծ արթնություն» խորագրով միջոցառումը (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեկտեմբերի 22-ին «Դար» հիմնադրամի նախագահ, բանաստեղծուհի, նկարչուհի Սվետլանա Հակոբյանի շուրջ էին հավաքվել հարազատները, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և պարզապես ընկերներ, ովքեր եկել էին ներկա գտնվելու սիրելի Սվետլանայի կազմակերպած «Մեծ արթնություն» խորագրով միջոցառմանը:

Կայացավ Սվետլանա Հակոբյանի հեղինակած «Ուրվագիծ և ճանապարհ» երկհատորյակի շնորհանդեսը, 7 նկարի ցուցադրությունը, ինչպես նաև Taraz.am ընկերության՝ աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրությունը:

Սվետլանա Հակոբյանն իր երկհատորյակի նախաբանն այսպես է սկսել «Ինչու գրիչն առա ձեռքս»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տիկին Հակոբյանից հարցրեց՝ «ինչո՞ւ».

-Բաներ կան, որ բանավոր փոխանցել չես կարող և այդ մտայնությամբ որոշեցի գրել և ասելիքս ու մտահոգություններս փոխանցել մարդկանց: Պարբերաբար ինձ հուզող հարցերը գրում էի ու հրապարակում տարբեր հարթակներում, արձագանքը մեծ էր լինում, շատերն ինձ ասացին, որ դրանք գիրք պետք է դառնան և սերունդներին կրթեն, ինքս էլ որոշեցի հավաքել և գրքով ներկայացնել: Երկահատորյակում այսօրվա հուզող հարցերն են՝ առանց թեմաների սահմանափակման:

Անդրադառնալով միջոցառման երկրորդ հատվածին՝ կտավների ցուցադրությանը, տիկին Հակոբյանն առանձնացրեց հատկապես Եղեռնի թեմատիկայով արված «Սրբադասում» կտավը. «Երբ եղեռնի զոհերը սրբադասվեցին՝ շունչս բացվեց, ես հասկացա՝ պետք է մի կտավ ներկայացնեմ, ուր կպատկերեմ հոգիների թռիչքը»,- ասաց Հակոբյանը:

Երրորդ հատվածը նորաձևության ցուցադրությունն էր. «Մեծ արթնություն» խորագրով ներկայացված էր taraz.am-ի նոր հավաքածուն՝ հագեցած նուրբ գունային երանգներով:

«Մեր խորհրդանշանները, որոնք մեզ տրված են ի վերուստ, շատ հանգիստ զիջում ենք օտարներին, նրանք էլ վերցնում-դարձնում են իրենց բրենդը: Դրանում մենք ենք մեղավոր, որովհետև չենք պահում մեր ունեցածը: Ինչ մեզ տրված է, մենք պետք է պահպանենք, մտցնենք մեր կյանք, առօրյա»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև taraz.am-ի մենեջեր Արմինե Հայրապետյանի հետ, ով խոսելով նոր հավաքածուից, ասաց. «Հայ ազգը դարեր ի վեր արտահայտել է իր աշխարհընկալումն ու իր հարաբերությունը տարվա եղանակներին և բնության անակնկալներին՝ զարդանախշերի միջոցով: Մենք ուրախությամբ վերծանում ենք զարդանախշերի ողջ ներդաշնակությունն ու իմաստությունը՝ ժամանակակից նորաձևության աշխարհում»:

Մեր զրուցակիցը նկատում է՝ հայկական տարազների մասին բոլորս գիտենք, բայց մենք պատմությունից վերցրել ենք տարազների զարդանախշերը և ձեռագործ կերպով ներկայացնում ենք հագուստների վրա: Ներառում ենք հայկական միջնադարյան զարդարվեստը, գորգարվեստը, զարդատառերը: 

Նելլի Ավետիսյան

 
 
 
 
 
 

 

 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular