ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2013-ի հոկտեմբերի 23-ից Հայաստանը ընդունեց բաց երկնքի քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ գիշեր «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը ներքին թռիչք է իրականացրել Հայաստանի օդային տարածքով՝ Բաքու-Նախիջևան-Բաքու: Այս թեմայով զրուցել ենք ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ։

Հարցին, թե արդյոք օդային տարածքը փակ է եղել մասնագետը ասել է․ «Ո՛չ, դա փակ չի եղել, որ հիմա էլ բացվել է: 2013-ի հոկտեմբերի 23-ից Հայաստանը ընդունեց բաց երկնքի քաղաքականությունը, որն առաջարկում էր Եվրոպական միությունը: ԵՄ բոլոր տարածքներում գործում է բաց երկնքի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ թռիչքներ իրականացնելիս ավիաընկերությունները ազատվում են նախկինում գործող բյուրոկրատական քաշքշուկներից: Այսինքն՝ եթե միջպետական օդային ծառայությունների մասին պայմանագրերով էին իրականացվում թռիչքներ, ապա այժմ գործում է բաց երկնքի քաղաքականությունը, և չվերթերի համար այլևս թույլտվություն չի պահանջվում: Այս քաղաքականությունը գործում է 2013-ի հոկտեմբերից, և մեր պետությունը այդ ժամանակներից սկսած բոլորին թույլ է տալիս թռիչքներ իրականացնել»։

Հարցին, թե արդյոք դա վերաբերում է նաև Ադրբեջանի՞ն Նավիկ Խաչատրյանը ասել է․ «Այո՛: Մենք այն ժամանակ հանդիպեցինք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, բացատրեցինք, որ այս քաղաքականությունը սխալ է, պետք է հաշվի առնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը, ովքեր են մեր հարևանները: Այն ժամանակ դեռ կառավարության ծրագրերում չկար կոմունիկացիաների բացման քաղաքականությունը: Բայց անգամ այդ ժամանակ մեզ ասացին՝ ո՛չ, հիմնական շահառուն ՀՀ քաղաքացին է, որը կարող է էժան ավիատոմսեր ձեռք բերել, և մեզ ասացին, որ բաց երկնքի քաղաքականությունը Հայաստանին անհրաժեշտ է օդ ու ջրի պես»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular