ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը B-1B Lancer չորս ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի «Ֆերֆորդ» ռազմակայան է տեղափոխել երկու զույգ B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը:

«B-1B Lancer ռմբակոծիչն օժանդակ սարքավորում է, եւ «Դայս» ռազմաօդային ուժերի ռազմակայանից (Տեխասի նահանգ) 9-րդ էքսպեդիցիոն ռմբակոծիչ էսկադրիլիայի անձնակազմը ժամանել է Թագավորական ռազմաօդային ուժերի Անգլիայում գտնվող «Ֆերֆորդ» ռազմակայան՝ ռմբակոծիչների օպերատիվ խմբի վաղուց պլանավորված առաջադրանքը կատարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Եվրոպական հրամանատարությունը, ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության հետ համատեղ, կանոնավոր կերպով նման գործողություններ է անցկացնում 2018 թվականից՝ B-1B Lancer, B-52H Stratofortress եւ B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ: Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչների առաջադրանքներն անձնակազմերին թույլ են տալիս վարժվել անծանոթ օդակայաններում ծավալվելու գործում եւ փոխգործակցելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ու գործընկերների հետ՝ մարտական պատրաստությունը բարձրացնելու համար, նշվում է հաղորդագրության մեջ:

«Մեր դաշնակիցների ու գործընկերների հետ վարժվելով եւ ինտեգրվելով՝ մենք ընդլայնում ենք մարտահրավերներին հարմարվելու՝ գլոբալ մակարդակով հակառակորդներին դիմակայելու մեր կարողությունը»,-ասել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Ջեֆ Հարիգյանը: Մեծ Բրիտանիա թռչելիս ամերիկյան ռմբակոծիչներին ուղեկցել են բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular