ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Կառավարման ճգնաժամ՝ բոլոր օղակներում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Այսօր ԱԺ ճեպազրույցների օրն է․ խմբակցություններն ամփոփելու են քառօրյայի աշխատանքները։ Ավելի ստույգ՝ եռօրյայի, էլ ավելի ստույգ՝ երկուսուկեսօրյայի կամ երկօրյայի, եթե ավելի ճշգրիտ՝ մեկօրյայի աշխատանքները, քանզի խորհրդարանը, քառօրյան չսկսած, արդեն օրակարգը սպառել էր։ Հինգշաբթի օրն առհասարակ նիստ չի եղել, չորեքշաբթի օրը նիստը տեւել է ընդամենը կես ժամ, արագ սպառել են օրակարգն ու հեռացել։ Երեկոյան միայն կառավարության հետ հարցուպատասխանն է կայացել, որն օրենքի պահանջ է՝ անկախ օրակարգից։

Միակ լիարժեք նիստը եղել է երեքշաբթի՝ նստաշրջանի առաջին օրը։ Սա ԱԺ պարապության, անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում։ Խորհրդարանականները, հատկապես՝ իշխանական մասը, զբաղված են ամեն ինչով, բացի օրենսդրական աշխատանքից:

Ինչպես գործադիրն է կաթվածահար վիճակում, այնպես էլ օրենսդիր մարմինը, եւ կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular