ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողել կորոնավիրուսի դեմ պայքարը և տալ ապօրինի հրահանգներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում բավական ուշագրավ զարգացումներ են եղել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձելով իր վրայից նետել կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը, այն բարդել է իր բառերով «չարամիտ մարդկանց» վրա, որոնք քարոզչական նպատակներով հակաքարոզչություն են իրականացնում պատվաստումների դեմ։

«Ցավոք դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և վախեր է ներշնչում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարող ենք հետ գնալ, տեսնել այդ մարդկանց քարոզչության նպատակը որն է սկզբից, երբ Հայաստանի Հանրապետությունում սկսեցին մարդիկ մահանալ նրանք ի՞նչ էին անում, ամեն օր այդ մահերը քաղաքական շահարկման առարկա էին դարձնում, նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ»։

Ավելին Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, թե շատ բժիշկներ կեղծ փաստաթղթեր են տալիս և բառացի հանձնարարել է ոստիկանությանը, նաև ԱԱԾ-ին գնալ և ձերբակալել այդ անձանց։ Ըստ էության գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է դիմել ծայրահեղ միջոցների՝ պատվաստումների քանակը ավելացնելու համար։ Բնավ չհերքելով, որ պատվաստումները կարևորագույն անհրաժեշտություն են, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն ու պատվաստումների քաղաքականությունը ձախողվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքով։ Այս իշխանությունն է, որ չի կարողանում մարդկանց համոզել, անհրաժեշտ քարոզչություն իրականացնել, բացատրել մասնագետներով, որ պատվաստումն անհրաժեշտություն է և պետք է իրականացնել։ Այդ պատճառով էլ այսօր Հայաստանում ամենացածր պատվաստման թվերն են։ 

Դանիել Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular