ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնել. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև Անկարայում գտնվող մոտ 80 ամերիկյան կործանիչի մոդեռնիզացման խնդրանքով:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, գործարքը, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, դեռևս ուսումնասիրվում է Պետքարտուղարության և իրավասու կառավարական գերատեսչության կողմից, որն ընդգրկված է Պենտագոնի կազմում: Այն պատասխանատու է ռազմական տեխնիկայի և զենքի արտասահմանյան մատակարարումների համար:

Գործակալությունը հիշեցնում է, որ այդ կառույցի կողմից հաստատվելու դեպքում գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը: Հանրապետականները և դեմոկրատները վաշինգտոնյան վարչակազմին կոչ են անում ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պառճառով:

Սեպտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըչէր բացառել, որ Անկարան կարող է համագործակցել Մոսկվայի հետ, այդ թվում և կործանիչների համար ռեակտիվ շարժիչների ստեղծման գործում:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular