ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Մալաթիայում. դանակահարվել է երեք անչափահաս

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արմենակյան առաջին զանգվածում դանակահարվել է երեք անչափահաս: Իսկ ինչն է եղել միջադեպի պատճառը, եւ ովքեր էին կիզակետում: Տղայական «ռազբորկան» վերածվել է թեժ վիճաբանության, որն էլ արյունալի եզրահանգում է ունեցել: Դեռեւս անհայտ հարցի շուրջ վիճաբանել են իրենց թաղամասում վարձով բնակվող 22-ամյա մի երիտասարդի հետ: Նրան շրջապատում Շեկո են ասում, եւ որոշ տեղեկությունների համաձայն` նա է եղել 16-ամյա տղաներին դանակահարողը: Մալաթիա-Սեբաստիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երիտասարդն այս պահին հետախուզման մեջ է գտնվում, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Անգամ խոսվում է այն մասին, որ նա հաջողացրել է երկրից դուրս գալ: Ըստ որոշ լուրերի` Շեկոն շրջապատում հայտնի է որպես այդ տարածքում գործող շաուրմայանոցներից մեկի սեփականատիրոջ թոռ, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են:

«Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի է դարձել, որ դանակահարությունից տուժածներից մեկը, ով վնասվածք էր ստացել ձեռքի հատվածում, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսը, որոնց անունները կարողացանք պարզել` Գեւորգը եւ Կարենը, դեռեւս բժիշկների հսկողության տակ են: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայում խոսվում է, որ իրականում տուժածները չորսն են: Սակայն դեռեւս այս տեղեկությունը ճշտել չի հաջողվել: 


Ամբողջական նոյւթը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular