ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Փաշինյանի մեղքով Արցախի վերջին հույսը մնում է Ռուսաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին ռուսների հետ հարաբերությունները փչացնելու համար։ Ընդհուպ մինչև Ռւոսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արտգործնախարար Ռուբինյանի մակարդակով Երևանում դիմավորելը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանկարծակի սկսեց հոխորտալ, թե երկրները պարտավոր են չմիջամտել մեկը մյուսի հարաբերություններին և հարգել միմյանց ինքնիշխանությունը։ Այսօր արդեն պատերազմից 1 տարի անց կարող ենք փաստել, որ Հայաստանի ինքնիշխանությունը որպես այդպիսին գտնվում է ամենացածր մակարդակի վրա, իսկ Արցախի, նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը մնացել է Ռուսաստանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, թե «Երևանը քննարկումներ է անցկացնում Մոսկվայի հետ, որպեսզի ռուս խաղաղապահներն ավելի երկար ժամկետով մնան Արցախում, քան նախատեսված է եռակողմ համաձայնությամբ։ Բնականաբար այդ թեման մեր օրակարգում է, մենք նաև քննարկում ենք այդ թեման մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք հնարավոր այսպիսի զարգացման դեպքում համատեղելու մեր քայլերը»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ նկատի ունենալով ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգումը 5 տարին լրանալուց հետո։

Ամենառուսամետ հայտարարությունները վերջին օրերին արել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են 99 տոկոսով, իսկ այն 1 տոկոսը «դե ամեն ընտանիքներում էլ խնդիրներ լինում են, մերն էլ ընտանիք է»։ Իհարկե Ալեն Սիմոնյանը մեծագույն «ադալժենյա» է արել հայ ժողովրդին, որ չի հայտարարել, թե Հայաստանն ու Ռուսաստանը մարդ ու կին են, և ամուսինն էլ կարող է մի երկու «ապտակ» հասցնել։

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ծանր վիճակի մատնած իշխանությունը պատրաստ է լիզել ցանկացածի հետույքը, միայն թե պահի իր իշխանությունը։ Այս տարածաշրջանում մեր միակ դաշնակիցը մնացել է Ռուսաստանը և Հայաստանի իշխանությունները դարձել են ամենառուսամետը վերջին 100 տարվա ընթացքում։ Նույնիսկ Խորհրդային Հայաստանի իշխանությունները Կրեմլի հետ հարաբերություններում այդքան ստորաքարշ չէին պահում իրենց, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ այս առումով առնվազն տարօրինակ են այն մարդկանց պնդումները, թե Ռուսաստանը ինչ որ պահի ձեռ կքաշի Նիկոլ Փաշինյանից։ Նման իշխանություն պարզապես նվեր է ռուսական ղեկավարությանը, իսկ Նիկոլ Փաշինյանը կանի Ռուսաստանի ցանկացած քմահաճույք, միայն թե իրեն թողնեն իշխանության ղեկին։

Կարեն Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular