Եվրոպայում գազի գինն օրվա սկզբին նախ բարձրացել է, ապա նվազել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը նվազել է հասնելով 1175 դոլարի հազար խորանարդ մետրի համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ICE Futures բորսայի տվյալները, օրը սկսվել է գազի գնի ոչ մեծ աճով, սակայն անցել է նվազման:
Նիդերլանդական TTF բորսայի տվյալներով՝ նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճուրդի մեկնարկին կազմել է 1235 դոլար հազար խորանարդ մետրի համար, սակայն սկսել են անկում գրանցել՝ հասնելով 1175 դոլարի:
Վերջին ամիսներին եվրոպական գազային շուկայում զգալի տատանումներ են տեղի ունենում. եթե օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը գնահատվում էին 515 դոլարի սահմանում, ապա սեպտեմբերի վերջին ավելի քան կրկնակի թանկացել են՝ հասնելով 1937 դոլար առավել ցուցանիշին հազար խորանարդ մետրի համար: Այնուհետև գինը նվազել է դարձյալ գրեթե երկու անգամ:
Փորձագետները դա կապում են գազամբարների ոչ ամբողջական լցվածության և հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակման, ինչպես նաև Ասիայում հեղուկ գազի բարձր պահանջարկի հետ: