ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք իրավական ակտերի կիրառման խնդիր ունենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ կորոնավիրուսի 1300-ից ավելի դեպք է գրանցվել, իսկ մահերը հասել են 30-ի: Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե ինչպիսի՞ իրավակիրառ մեխանիզմներ կան, որի արդյունքում պատվաստումները կդառնան համատարած փաստաբանը պատասխանել է․ «Քրեական օրենսդրությունը նման բան նախատեսում է. կորոնավիրուսով վարակված անձի կողմից մեկուսացման պայմանները խախտելու դեպքում այլ անձին վարակելը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Նախորդ տարի շատ բուռն քննարկումների արդյունքում այդ կարգավորումներն ընդունվեցին: Մենք իրավական ակտերի խնդիր չունենք, մենք դրա կիրառման խնդիր ունենք, մեր խնդիրը ոչ թե մարդկանց պատժելն է, այլ կրթելը: Մենք պետք է մարդուն կրթենք, բացատրենք, որ սա առաջին հերթին բխում է քո շահերից: Մենք մեր աշխատանքը լավ չենք կատարել, հիմա եկել, քննարկում ենք դրա հետևանքները, որոնք ողբերգական են: Այո՛, ցանկացած գործընթացում լինելու են շահարկողներ, փորձելու են հարվածել, խփել, խանգարել, քննադատել կառավարությանը, ով էլ այնտեղ նստած լինի: Այն կառավարությունը, որ վախեցավ քննադատությունից, անելիք չունի: Մանդա՞տ եք ստացել՝ աշխատե՛ք, ապահովե՛ք ՀՀ հանրության առողջապահական անվտանգությունը: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ում իրականացվում է միջոցառում, որն անվտանգ է: Դուք չեք կարողացել ապահովել այդ մտայնությունը: Ստացվում է, որ շահարկողներն ավելի մեծ ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների վրա, քան դուք: Այստեղ է խնդիրը: Փաստորեն, այդ շահարկողների ասածները մարդիկ ավելի շատ են լսում, քան կառավարության: Նիկոլ Փաշինյանն իրեն հարց չի՞ տալիս, թե այդ ո՞նց է, որ մարդիկ ընտրությունների ժամանակ իրեն ձայն էին տալիս, բայց հիմա ինքը անգամ սեփական ընտանիքի օրինակով է ցույց տալիս, որ պատվաստվել են, ու մեր ժողովուրդը չի պատվաստվում: Կառավարությունը պարտավոր է ներկայացնել պատվաստման արդյունավետությունը հիմնավորող և վտանգավորությունը բացառող հնարավորինս անհերքելի փաստեր: Պետք է բացատրեն, որ պատվաստումն արդյունավետ է, և վտանգը բացառված է կամ հասցված է զրոյի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular