ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ցանկանում է կռվեցնել Ռուսաստանին և Եվրոպային. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն ցանկանում է կռվեցնել ՌԴ-ին և Եվրոպային գազի հարցով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ն դա չի թաքցնում, նրանք ուղիղ ասում են, որ համագործակցությունը Ռուսաստանի հետ հակասում է Եվրոպայի էներգաանվտանգության շահերին: Նրանք ցանկանում են մեզ անմիջականորեն կռվեցնել այս ոլորտում, նվազեցնել մեր փոխկախվածությունը»,- հայտնել է Լավրովը Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիմանը:

Վերջինս հիշեցրել է, որ Եվրոպան 35 տոկոսով կախված է ռուսական գազից:  «Սակայն մենք նույնպես զգալի կախվածություն ունենք նրանցից, ովքեր այդ գազը գնում են»,- նկատել է ռուս նախարարը:

Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն պետք է խուսափեն գազային հարցի քաղաքականացումից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular