ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբներն ԻՊ-ի դեմ ընդգրկուն գործողություն են սկսել Աֆղանստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» շարժման մարտիկները հոկտեմբերի 8-ին Աֆղանստանի միանգամից մի քանի նահանգներում ռազմական գործողություն են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԷՖԷ գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, մարտերն ընթանում են առնվազն չորս նահանգներում՝ Քաբուլի, Կունարի, Նանգարհարի և Փարվանի: Առանձին տվյալներով՝ ԻՊ-ի զինյալները վերջին ժամանակներս հենց այստեղ են հատկապես ակտիվ և պարբերաբար գրոհներ են իրականացնում թալիբների դեմ:

«Մեր հատուկ ստորաբաժանումները հետախուզության հետ միասին գործողություններ են անցկացնում ԻՊ-ի դեմ: Հույս ունենք, որ կկարողանան ոչնչացնել այդ շարժմանը և վերջ դնել նրա ապստամբությանը երկրում»,-ԷՖԷ գործակալությանը հայտարարել Է թալիբների ներկայացուցիչ Բիլյալ Քարիմին:

Նրա տեղեկատվության համաձայն՝ արդեն տվյալներ են ստացվել ԻՊ-ի անդամների գործողությունների ընթացքում տասնյակ սպանվածների, ինչպես նաև գերի վերցված տասնյակ ահաբեկիչների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular