ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է ներքաշվել Թուրքիա-Ադրբեջան քաղաքական դաշինքի և Իրանի միջև պատերազմի մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

discover24.ru-ն գրում է, որ մեկ տարուց մի քիչ ավելի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբից, որում Ադրբեջանը հաղթել է Հայաստանին: Ներկայումս Բաքուն կրկին ռազմական առճակատմանը շատ մոտ վիճակում է: Բայց այս անգամ Իրանն է հանդես գալիս որպես նրա հակառակորդ:

Թեհրանին բոլորովին դուր չի գալիս Թուրքիայի և Իսրայելի գործունեությունը Ադրբեջանի տարածքում: Առաջինը ոչ միայն ռազմական օգնություն է տրամադրում Բաքվին, այլ նաև պատրաստվում է նոր տրանսպորտային միջանցք բացել դեպի Կենտրոնական Ասիա: Միևնույն ժամանակ անտեսվում է Հայաստանի բողոքը, որը չի ցանկանում, որ այդ առևտրային ուղին անցնի իր տարածքով՝ Սյունիքի մարզով: Իսկ Իսրայելը պարզապես Ադրբեջանին մատակարարում է ժամանակակից սպառազինություն, բայց անգամ դա Իրանին դուր չի գալիս: Այդ պատճառով էլ նա ռազմական գերազանցություն է ցուցադրում զորավարժություններով:

Անկարան այդ մանևրներում սպառնալիք է տեսնում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև իր համար: Հետևաբար, թուրքական և ադրբեջանական զորքեր են տեղափոխվում զորավարժություններին մոտ տարածք, կուտակվում է ռազմական տեխնիկա: Հակամարտության հավանականությունը արագորեն աճում է, ընդ որում և՛ Չինաստանը և՛ Ռուսաստանը կարող են ներքաշվել դրա մեջ: Մոսկվան քաջատեղյակ է «Բալկաններից մինչև Ալթայ Մեծ Թուրան» ստեղծելու Էրդողանի ծրագրերին, հետևաբար, նա ստիպված է միջոցներ ձեռնարկել թուրքական ախորժակը զսպելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular