ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմային պոպուլիզմ․ Փաշինյանը ևս մի քանի տարի կխաբի հայաստանցիներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեփականատիրոջ փոփոխության և կառավարության՝ փայ մտնելու խիստ կասկածելի գործարքի տպավորությունը, և անում դա իրենց բնորոշ դրսևորումներով։ Ռուսական ընկերության՝ ԶՄՊԿ-ում փայ մտնելուց հետո գործող իշխանությունները սկսեցին խոսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին։

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար բանակցություններ են ընթանում:

««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին․․․Այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, արդեն իսկ բանակցություններ են սկսվել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- նշել է Փաշինյանը։

Դրանից հետո պետական տարբեր գերատեսչություններ ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ հանդիպումների մասին հաղորդագրություններ տարածելով, չեն մոռանում հատուկ ընդգծել, թե զրուցել են ՀՀ-ում նոր ԱԷԿ կառուցելու ծրագրի շուրջ։ Ատոմակայան կառուցելու ցանկությունների մասին տարիներ շարունակ ասում էին նաև նախկին իշխանությունները; Էստաֆետն այժմ վերցրել է Փաշինյանի իշխանությունը և փորձելու է կրկին մանիպուլացնել և խաբել հանրությանը։ Էներգետիկ ոլորտի մասնագետներն ընդգծում են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհնարինության մասին։ Ռուսական մեկ փոքր ռեակտոր կառուցելու համար անհրաժեշտ է առնվազն 5,5 միլիարդ դոլար, և մասնավոր որևէ ընկերություն նման ծախսեր չի անի՝ նույնիսկ Հայաստանի բոլոր բնական ռեսուրսների մենաշնորհի դիմաց։ Նման գումար գրեթե անհնար է ներգրավել նաև միջպետական վարկերով կամ այլ եղանակներով, իսկ կառուցումը տնտեսապես ձեռնտու չէ՝ հաշվի առնելով էներգիայի էժանությունը։ Գործող ատոմակայանի վերազինման աշխատանքներն ավարտվել են, ՀԱԷԿ-ը կվերագործարկվի հոկտեմբերի 10-ին։ Իրականացված աշխատանքներում ատոմակայանի կյանքը երկարաձգել են մինչէ 2036 թվականը։ Այսինքն, առաջիկա մի քանի տարիները իշխանությունը օգտագործելու է ատոմակայանի կառուցման մասին ամենուրեք տարփողելու, հանրությանը կրկին ֆռռացնելու և խաբելու համար։

Վահագն Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular