ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և ԵՄ-ն նոր համաձայնության են եկել, որը կգործի մարտի 20-ից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունն ու Թուրքիան Բրյուսելում ընթացող գագաթաժողովի ընթացքում համաձայնության են եկել փախստականների հոսքի սահմանափակման վերաբերյալ: Հղումով գագաթաժողովի կուլիսներում ունեցած աղբյուրին` այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ըստ այդմ` հաղորդվում է, որ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ձեռք բերված համաձայնությունները սկսելու են գործել արդեն մարտի 20-ից:

Բացի սա` աղբյուրը հայտնել է, որ մինչեւ հունիս ամիս կողմերը եւս մեկ գլուխ են բացելու Թուրքիայի` Եվրամիությանը միանալու բանակցություններում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում տեղի ունեցող գագաթաժողովի բացմանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նշել էր, որ դեմ է Անկարայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular