Տան ո՞ր իրերն են բացասական աուրա ստեղծում։ Ազատվեք դրանցից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾLifer.com.ua կայքը գրում է, որ պատահում է՝ տունը հարմար է, սակայն տանը կարծես շնչահեղձ ես լինում, չես ցանկանում այնտեղ լինել։
Կարծես թե ամեն ինչ արված է, սակայն ինչ-որ բան պակասում է։ Չինացիները կարծում են, թե այդպիսի ազդեցություն ունի աղտոտված տարածքը։
Ընդ որում, ըստ նրանց՝ բոլոր իրերի շարքում կան այնպիսիք, որոնք հատկապես վատ ազդեցություն են ունենում մթնոլորտի վրա։ Ահա այդ 3 իրերը։
1. Արհեստական ծաղիկներ։ Սրանք մեռած ծաղիկներ են։ Նույնիսկ ամենագեղեցիկ արհեստական ծաղիկներից բաղկացած փունջը պետք չէ գերադասել մի փունջ երիցուկից։ Նույնիսկ ամենասովորական բնական բույսը տանն էներգիա է սփռում։
2. Ջարդված կամ ճաքած սպասք։ Այսպիսի սպասքը պետք չէ պահել տանը, քանի որ, ըստ չինացիների, այն բացասականի կայուն աղբյուր է։ Տանը պահեք միայն ամբողջական, գեղեցիկ սպասք, որը տունը կլցնի երջանկությամբ և ուրախությամբ։
3. Հին կոշիկներ և հագուստ։ Սրանցից ևս հարկավոր է ազատվել. անիմաստ է դրանք տանը պահելը։ Եթե դրանք դեռ նորմալ վիճակում են, բայց չեք օգտագործում, տվեք նրանց, ովքեր զգում են դրա կարիքը։