ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձ է արվում գործադիրից եկող սխալները բարդել հասարակականի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ապրիլ ամսից պատվաստումներ են, բայց առողջապահության նախարարը, օրինակ՝ դժգոհում է, որ այդ գործընթացին խանգարում են, և անհրաժեշտ քանակի պատվաստում հնարավոր չէ ապահովել: Այս թեմայով զրուցել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Բաբկեն Պիպոյանը պատասխանել է․ «Շատ ցավալի իրավիճակ է: Ես երբեք չեմ կարծել, որ մեր հասարակությունը աշխարհի ամենազարգացած հասարակությունն է համարվում: Հակառակը՝ մենք շատ կրթվելու տեղ ունենք և պետք է նայենք աշխարհի զարգացած երկրներին: Բայց մյուս կողմից՝ շատ երկար ժամանակ փորձ է արվում գործադիրից եկող սխալները բարդել հասարակական վարքի վրա այն դեպքում, երբ հասարակական վարքի դրսևորման առանցքային ուղղորդումը գալիս է նրանից, թե ինչպես է գործադիրն աշխատում հասարակության հետ: Պատվաստումները, անկասկած, կարևորագույն միջոց են քովիդի դեմ պայքարում: Բայց բոլորին արդեն հայտնի է, որ միայն պատվաստումը հարցի լուծում չէ: Այս դեպքում հասարակությունը պետք է տեսնի, որ կառավարությունը պատվաստումը և զուգահեռ գործողությունները իրականացնում է հավասարապես, այսինքն՝ նաև բացատրում է հակացուցումների մասին: Երբ քաղաքացու մեջ սկսում են կասկածներ ի հայտ գալ, ամենաթույլ ուժով այլ կարծիքը դառնում է նրա համար ընկալելի: Օրինակ՝ քաղաքացին կարդում է իրենից ոչինչ չներկայացնող անձի հայտարարությունը, թե մի պատվաստվեք՝ բարձրացնելով որոշ, տեղ-տեղ՝ տրամաբանված հարցադրումներ: Հետո քաղաքացին դուրս է գալիս ու տեսնում, որ պետությունը հակահամաճարակային մի կանոնի նկատմամբ խիստ է, իսկ մյուս կանոնի նկատմամբ՝ մաքսիմալ անտարբեր կամ թույլ: Ակամայից պրպտող քաղաքացու մեջ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ էսքան հետևողական են մի կարևոր հարցի շուրջ, էսքան անհետևողական են մեկ այլ կարևոր հարցի շուրջ: Նման հակասությունները հանգեցնում են նրան, որ այդ մարդն սկսում է մտածել՝ պատվաստումն ավելի շատ շոու է, քան իրական սպառնալիք»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular