ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը ռեալ չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Փաշինյանն այդ հայտարարությունն արել էր կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու համատեքստում:
 
««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»- ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Այս թեմայով զրուցել ենք էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ: Հարցին, թե ինչպես է գնահատում այս հայտարարությունը մասնագետը ասել է․ «Հայաստանում էլեկտրաէներգիան բավականին էժան է՝ համեմատած տարածաշրջանային մյուս երկրների: Բացի այդ, միջուկային էներգետիկայի շուկան մոնոպոլիզացված է: Եթե մենք աշխատեցնենք, պետք է ռուսական ռեակտոր կառուցենք, որովհետև մեր Մեծամորի ատոմակայանը պատրաստի ինֆրաստրուկտուրա ունի. կարելի է բերել՝ նոր ռեակտոր կառուցել: Բայց դրա համար պետք է ռուսական իշխանությունների հետ գալ համաձայնության, առանց դրա հնարավոր չէ: Այսինքն՝ բավականին մեծ թվով այլ տիպի հարցեր են առաջանում՝ սկսած նրանից, որ այնտեղ կան սարքեր և սարքավորումներ, որոնք Հայաստան բերելը շատ բարդ է: Տեխնիկական շատ խնդիրներ կան: Այս պահին ամենաճիշտ ճանապարհը հին ռեակտորի մոդեռնիզացումն է, որը 10 տարի մեզ կբավականացնի, դրանից հետո կարելի է ևս 10 տարով երկարացնել դրա կյանքը: Այդպիսի համաշխարհային փորձ կա»։
 
Հարցին, թե որքանով է ռեալ ատոմակայան կառուցելու ծրագիրը Արմեն Մանվելյանը ասել է․ «Այս ծրագիրը ռեալ չէ: Նախ՝ խոսքը չի կարող նոր ատոմակայանի մասին լինել, հավանաբար նոր ռեակտորի մասին է: 1 ռեակտորի գինը 5.5 մլրդ դոլար է: Խոսքը ռուսական ռեակտորների մասին է՝ ամենափոքրը 1000 մեգավատտ: Հետևաբար՝ 1000 մեգավատտանոց 1 ռեակտոր կառուցելու համար պետք է 5.5 մլրդ դոլար գումար: Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը, այն էլ՝ մասնավորը, ներդրում կանի, որովհետև այդ գումարների հետբերելիությունը շատ քիչ է, այսինքն՝ անհնար է: Հայաստանի շուկան շատ փոքր է, որ դու 5 մլրդ դոլարի ատոմակայան կառուցես, հետո աշխատեցնես և այդ գումարը ետ բերես»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular