ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիայի Հայաստանում դոմինանտ լինելը ժամանակի հարց է». Բաղդասարով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

osnmedia.ru-ն գրում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը «Հավերժություն-2021» համատեղ զորավարժություններ են սկսել: Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինծառայողները կվարժվեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրների մեջ: Ռազմական փորձագետները նշում են Թուրքիայի ամբիցիաների աճը և, միևնույն ժամանակ, տարածաշրջանում նրա ազդեցության տարածման ուժեղացումը, այդ թվում այն պետություններում, որոնք պատմականորեն գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում: Հանրային լրատվական ծառայության թղթակիցը կապ է հաստատել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի հետ պարզելու, թե արդյո՞ք նման զորավարժություններն իսկապես խոսում են Թուրքիայի ռազմաքաղաքական աճող գործունեության մասին: Բաղդասարովը մասնավորապես ասել է. «Թուրքիան նույնիսկ չի թաքցնում իր ծրագրերն ու հավակնությունները: Մեր միջակ արտաքին քաղաքականության արդյունքում է հնարավոր դարձել այդ ամենը: Թուրքիան մեզ ակտիվորեն դուրս կմղի հետխորհրդային տարածքից, ներառյալ Հարավային Կովկասից: Այս զորավարժանմքները ցույց են տալիս, որ Թուրքիան բացարձակապես գերիշխում է Ադրբեջանում, Վրաստանում, և ժամանակի հարց է, թե երբ կգերիշխի Հայաստանում: Այս առումով, Իրանը սկսել է լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին, և այդ կապակցությամբ Երևանում Իրանի դեսպանը կոպիտ հայտարարել է, որ եթե Զանգեզուրի միջանցքի ստեղծման համատեքստում Թուրքիան որոշի զորք մտցնել հարավային Հայաստան, ապա իրենք ևս այնտեղ զորքեր կմտցնեն: Եվ առաջին անգամ Իրանն ասել է. «Մենք իրավունքներ ունենք Հարավային Կովկասում»:

Հիշեցնեմ, որ մինչև 1813 թվականի Գյուլիստանի հաշտության և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրերի կնքման և Հարավային Կովկասը Ռուսաստանի կազմի մեջ մտնելը, այդ ամբողջ տարածքը պատկանում էր Իրանին, և պատմականորեն Իրանը միշտ էլ այնտեղ է եղել: Հետևաբար, իրանցիները հայտարարում են. «Մենք թույլ չենք տա ամրապնդել Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի պետություն է: Նա Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի թշնամին է»: Բայց մենք դա չենք հասկանում: Մենք ազատում ենք Թուրքիայի ձեռքերը, հնարավորություն ենք տալիս ուժեղացնել իր ազդեցությունը անմիջապես մեր սահմաններին, նաև հաշվի չառնելով Ուկրաինան, որտեղ թուրքերը աշխատում են Սև ծով-Ազով ուղղությամբ, որը վիթխարի սպառնալիք է Ռուսաստանի աշխարհաքաղաքական գոյության համար: Բայց մենք դա չենք տեսնում: Թուրքիայի հետ կապված առանձին կառույցների և անհատների առևտրային շահերի, զբոսաշրջություն, Աքքույու ԱԷԿ-ի և Թուրքական հոսքի պատճառով»:

Բացի դա Բաղդասարովը նշել է, որ Թուրքիան կսկսի ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում Հայաստանի իշխանությունների անմիջական և ամենաակտիվ հանցագործ համագործակցության շնորհիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular