ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը հեղինակություն է ձեռք բերում Հարավային Կովկասում. վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

mk-turkey.ru-ն գրում է, որ ըստ վերլուծաբան Էմիլ Ավդալիանիի՝ Հարավային Կովկասում Թուրքիայի համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին ռազմական աջակցության միջոցով կարծես թե տվել է իր արդյունքը, քանի որ դա խաթարել է Ռուսաստանի հեղինակությունը տարածաշրջանում, և թուրքական կառավարությունն այժմ առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում:

«Առայժմ, առնվազն, իրադարձությունները Էրդողանի և նրա տարածաշրջանային ուժեղ առաջնորդ դառնալու երազանքների համար շատ լավ են զարգանում», - ասել է վերլուծաբանը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը, թուրքական զինված անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, անցած սեպտեմբերին հաջող հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի դեմ: Հակամարտությունն ավարտվել է նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագրով: Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը տարածքների մեծ մասի նկատմամբ:

Անկարայի աջակցությունը որոշիչ է եղել այս տարածքների վրա Բաքվի իշխանության վերականգնման համար, հավելել է հեղինակը: Ավդալյանիի խոսքերով, բախվելով «նոր դաժան իրականությանը», Հայաստանը փոխել է իր դիրքորոշումը և ձգտում է մերձեցման իր հին թշնամի Թուրքիայի հետ:  

«2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը անհրաժեշտություն է տեսնում դուրս գալ Թուրքիայի նկատմամբ ունեցած պատմական պահանջներից և ավելի պրագմատիկ լինել արտաքին հարաբերություններում, - գրել է վերլուծաբանը,- Թուրքիան իրեն դիրքավորում է որպես «Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ծանրության նոր կենտրոն: Տնտեսական և տրանսպորտային դիվերսիֆիկացիան կնշանակի նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազում»:

«Թուրքիայի համար նոր բացվող սահմանը ձեռնտու է նաև Ադրբեջանի հետ ավելի լավ կապեր ստեղծելու համար: Իսկ տարածաշրջանային կապերի բարելավումը Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ձգտումների հիմնաքարն է: Իր ռազմական և տնտեսական ներկայության շնորհիվ Թուրքիան կարող է բացել նոր երկաթուղիներ և մայրուղիներ դրանով իսկ կայունորեն նվազեցնելով Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը և որոշ չափով նաև իրանական աշխարհաքաղաքական լծակները», - եզրափակել է վերլուծաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular