ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս սեփական ժողովրդից գաղտնի պահել պետական կարևորագույն այցերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ռիա նովստիի» փոխանցմամբ՝ նույն օրը Հայաստանի գործադիրի ղեկավարը Կրեմլում հանդիպում կունենա նաև Պետական դումայի նոր գումարման պատգամավորների հետ։ Տեղեկությունը տարածել է Ռուսաստանի նախագահի Մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմից որևէ հաստատում կամ տեղեկատվության տրամադրում մինչ այս պահը չի էլ եղել։ Ցանկացած իրավիճակում Հայաստանի իշխանությունները փորձում են ամենավերջին պահին կամ արդեն կատարված իրողությունը հրամցնել սեփական հանրությանը։

Այս Մոսկվա այցը տեղի է ունենում բավականին ուշագրավ զարգացումների ֆոնին։ Նախօրեին ադրբեջանցի դիպուկահարը գնդակահարել էր Մարտակերտի բնակիչ Արամ Տեպնանցին, երբ նա գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, ընդ որում գնդակահարությունը տեղի էր ունեցել հենց ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Մեկ այլ դեպքում էլ ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել էր հայ զինծառայող։ Այս անգամ արդեն Արարատի մարզի Երասխի հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանական կողմը հրաշալի գիտեր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են և այս հանդիպումից առաջ իրավիճակի սրումը հենց ռուսական խաղաղապահների առաքելությունը վարկաբեկելու գործողությունները, վկայում են վտանգավոր ինչ-ինչ զարգացումների մասին։ Հայկական կողմը, ինչպես միշտ, բերանը ջուր է առել և նույնիսկ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին մենք ստիպված ենք տեղեկանալ միայն ռուսական աղբյուրներից։

Սամվել Վարդևանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular