ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթի համաշխարհային գներն աճել են՝ գազի թանկացման ֆոնին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան աճել են ավելի քան 2 տոկոսով, քանի որ դրա բարձր պահանջարկը պայմանավորված է նախևառաջ գազի թանկացմամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են աճուրդների տվյալներն ու վերլուծաբանների մեկնաբանությունները:

Ինչպես հաղորդվում է, Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 1.63 տոկոսով՝ հասնելով 83.74 դոլարի՝ մեկ բարելի համար, իսկ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 2.04 տոկոսով՝ հասնելով 80.95 դոլարի՝ մեկ բարելի համար:

Նավթի շուկայում երկուշաբթի առավոտյան շարունակվում է նախորդ շաբաթ արձանագրված թանկացումը, ինչը պայմանվորված է կապույտ վառելիքի գնաճի ֆոնին հումքի աճող պահանջարկով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular