ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ցանկանում է վերցնել Վանաձորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որոշել է հերթական ապօրինությունն անել և վերցնել իշխանությունը Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում։ Մի քանի օրից ավարտվում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը, համամասնական ընտրակարգով նոր ընտրություններ Վանաձորում նշանակված են դեկտեմբերի 5-ին։ Սովորաբար, նման դեպքերում գործող քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել մինչև նոր ավագանու լիազորությունները ուժի մեջ մտնեն, օրենքն է այդպես պահանջում։ Փաշինյանական իշխանությունը, սակայն, մտադիր է Մամիկոն Ասլանյանին հեռացնել քաղաքապետի պաշտոնից, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մինչև ընտրությունները։ Իսկ նման նշաակումը թույլ կտա ընտրությունների համար չարաշահել պաշտոնական լիազորությունները։

Իհարկե, շատ ավելի օրինական կլիներ, եթե Վանաձորի ավագանին ինքը որոշեր, թե ով է պաշտոնավարելու մինչև նոր ընտրությւոնները, ի վերջո Վանաձորի ավագանին հինգ խմբակցություն ունի, և այս ընթացքում էլ բավական արդյունավետ ու թեժ քննարկումներ են եղել։ Նման զարգացումը Փաշինյանի սրտով չէ, Ասլանյանի փոխարեն պաշտոնակատարի նշանակումը ավագանուն թողնելով՝ Փշաինյանը չի իրականացնի իր ապօրինի մտահղացումը, և որոշել է ինքնիրավչություն անել, օրենքի խախտման պաշտոնակատար նշանակել, սեփական թիմից։ Ապօրինության համար գործող իշխանությունը նաև հող է նախապատրաստել, Վանաձորն էլ խոշորացրել են, նրան են միացրել հարակից Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերը, և փորձելու են մեկնաբանել, թե սա բոլորովին նոր համայնք է, նոր տարածքով, բյուջեով, հնարավորություններով։

Մինաս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular