ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի համար անթույլատրելի է Իսրայելի ներկայությունն իր հարևան երկրներում. ԻԻՀ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին՝ շեշտը դնելով Ադրբեջանի հետ համագործակցության վրա:

«Իրանը կատակներ չի անում իր անվտանգության հարցում: Անբնական է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզել երրորդ երկրի պատճառով: Իրանը հայտնել է իր մտահոգությունն ադրբեջանական կողմին, և նրանք ասել են, որ կքննարկեն այդ մտահոգությունը»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ հարևան երկրներում Իսրայելի ներկայությունն անթույլատրելի է իրանական կողմի համար:

«Մենք երբեք չենք բակել օդային տարածքն Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը նույնպես բաց է երկու երկրի միջև, և երկու կողմն էլ չպեստք է թույլ տան երրորդ երկրների ազդեցությունն իրենց հարաբերությունների վրա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular