ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը պետք է զերծ մնա 3+3 ձևաչափից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սահմանային լարվածության, արտաքին և ներքին քաղաքական դաշտի և վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին, թե առհասարակ ի՞նչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում քաղաքագետը ասել է․ «Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը խորքային վերափոխումների շեմին է, և այստեղ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն իրենց հստակ շահերն ունեն, որոնք ինչ-որ տեղ բախվում, ինչ-որ տեղ համընկնում են, իսկ այդ ամենի կիզակետում Հայաստանն է, ու ամեն բան պտտվում է հենց Հայաստանի շուրջ: Սա նշանակում է, որ Հայաստանն է այն կարևոր գործոնը, որով պետք է որոշվի տարածաշրջանում ուժերի հետագա հաշվեկշիռը։ Եթե նախկինում Իրանը ակտիվ չէր, ապա հիմա ակտիվացել է և ուժային վերադարձի հայտ է ներկայացրել՝ ի դեմս 3+3 ձևաչափի։ Նշենք, որ Հայաստանը մինչ այժմ տեսակետ չի հայտնել այդ մասով, իսկ Վրաստանը ձեռնպահ է մնալու։ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, որ այսպիսի վիճակում գտնվելով ու իր դիվանագիտական ներուժի թուլությամբ չպետք է մտնի մի գործընթացի մեջ, որը մեզ համար չի կարող ընդհանրապես կանխատեսելի լինել ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փորձի փոխարինել 3+3-ով։ Մենք տեսնում ենք, որ Մինսկի համանախագահող երկու արևմտամետ երկիր ունի հայանպաստ դիրքորոշում, իսկ այս նոր ձևաչափը մեզ համար մութ սենյակի է վերածվելու, ու այդտեղ մտնել և ինչ-որ բան ակնկալելը ռիսկային ու անհետևողական քայլ կլինի, հետևաբար, կարծում եմ, պետք է հնարավորինս զերծ մնանք դրանից»։

Հարցին, թե եթե այս ձևաչափը կյանքի կոչվի, Հայաստանի համար հնարավոր հետևանքները որո՞նք են լինելու քաղաքագետը պատասխանել է․ «Եթե իրականություն դառնա, ապա ձեր նշած ինքնիշխանության հարցը կգա օրակարգ, որովհետև այդ պարագայում մենք գործոնից կվերածվենք գործիքի երեք խոշոր տերությունների միջև հարաբերությունների պարզման, ազդեցության գոտիների ճշգրտման ընթացքում, ու դա, բնականաբար կարվի Հայաստանի ինքնիշխանության հաշվին, ինչի միտումներն այսօր էլ ենք տեսնում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular