Դոլարի փոխարժեքը նվազել է 479 դրամից. եվրոն ևս էժանացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կազմել է 478.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.20 դրամ (նվազել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.91 դրամ (նվազել է 1.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.68 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 347.06 դրամ, ոսկի՝ 27,291.88 դրամ, պլատին՝ 15,837.22 դրամ: