ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր վիրուսի համաճարակ է․ զգուշացեք .ֆոտոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եղանակի ցրտելուն զուգընթաց մրսածության հետևանքով և ինֆեկցիոն հիվանդությունների դեպքերը մի քանի անգամ հաճախանում են:

Այս տարի բժիշկներն արձանագրում են առանձնակի կայուն վիրուսով պայմանավորված հիվանդությունների բռնկում:

Էնտերովիրուսային վեզիկուլյար ստոմատիտը էկզանթեմայով, որը ժողովուրդն անվանում է «ձեռք-ոտք-բերան», վերջերս սկսել է արագորեն զարգանալ:

Փորձագետները կանխատեսում են, որ այս տարին կարող է ռեկորդային լինել այդ հիվանդության դեպքերի թվով:

Վիրուսի ախտանիշերը նման են մրսածության՝ ջերմություն և ցավ կոկորդում:

Նաև հիվանդի ափերի, ոտնաթաթերի և բերանի խոռոչում առաջանում են քոր առաջացնող կարմիր բծեր:

Հազվադեպ բշտիկներ են առաջանում մարմնի այլ մասերում, նույնիսկ սեռական օրգանների վրա:

Այդ վիրուսն այդքան տարածված է, քանի որ հիվանդությունը շատ վարակիչ է և հեշտությամբ է փոխանցվում հիվանդի թքի կամ լորձի միջոցով:

Այսինքն՝ հնարավոր է հեշտությամբ վարակվել հիվանդի փռշտոցից, համբույրից կամ ձեռքսեղմումից:

Չնայած վիրուսով վարակվածների վատ տեսքին՝ հիվանդությունը վտանգավոր չէ:

Օրգանիզմին սովորաբար մեկ կամ երկու շաբաթը բավարար է լինում հիվանդությունն ինքնուրույն հաղթահարելու համար:

Իհարկե, առաջին ախտանիշերի դեպքում անհրաժեշտ է գնալ բժշկի, որը ստույգ կախտորոշի և համապատասխան բուժում կնշանակի:

Թեև վիրուսի ախտանիշերը սովորաբար թույլ են արտահայտված, այն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, հատկապես՝ թույլ իմունիտետով մարդկանց դեպքում:

Հազվադեպ հիվանդությունը հանգեցնում է ուղեղի լուրջ վարակների, ինչպիսիք են՝ մենինգիտը և էնցեֆալիտը:

Այս հիվանդությունից խուսափելու համար պահպանեք անձնական հիգիենայի կանոնները և հետևեք, որ ձեր երեխաները մանրամասնորեն ձեռքերը լվան ուտելուց առաջ և հասարակական վայրերում լինելուց հետո:

 
 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular