Ի՞նչ է գրել հրաժեշտի նամակում Սիսիանում ինքնասպան եղած տղամարդը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Դեկտեմբերի 22-ին, ժամը 11:45 ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի բնակիչը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,-ասաց նա։
Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ ինքնասպանություն գործող անձը 1947 թվականին ծնված տղամարդ է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Tert.am-ի տեղեկություններով ինքնասպանություն գործած անձը գրություն է թողել, որում որպես ինքնասպանության պատճառ նշել է հիվանդությունը, որին չի կարողացել դիմակայել: Նա խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել: