ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրել է նախկինների արատավոր ուղին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել է նախկին բոլոր արատավոր բարքերը սեփականացնելու, յուրացնելու և ավելի կատարելագործելու ուղին։ Առաջիկայում՝ մինչև տարեվերջ, 3 ՏԻՄ ընտրություններ են կայանալու տարբեր համայնքներում, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է ընդօրինակել ամենաարատավոր բարքերը՝ գերազանցելով իր նախորդներին, թե՛ վարչական ռեսուրսի կիրառման, թե՛ քրեական ռեսուրսի կիրառման և թե՛ ֆինանսական ռեսուրսի կիրառման առումով։ Հատկապես Սյունիքի և Տավուշի մարզերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրել է թեկնածուների, որոնք բացարձակապես որևէ շանս չունեն ընդդիմադիր թեկնածուների դիմաց։ Նույնիսկ Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը ավելի լուրջ շանսեր ունի, քան «Քաղաքացիական պայմանագր»-ի թեկնածուները։
 
Որոշ տեղերում Նիկոլ Փաշինյանի ուժը իր մարզպետների դրդմամբ որոշել է աջակցել նախկին հանրապետականների հետ սերտ առնչություններ ունեցող, նախկինների հետ լուրջ բիզնես գործունեության մեջ մտած թեկնածուներին։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, որն ամպագորգոռ կարգախոսերով եկավ իշխանության 2018թ.-ին, գերազանցել և շարունակում է գերազանցել նախկինների ամենաարատավոր բարքերը, բոլոր այն բարքերը, որոնց դեմ կարգախոսներ էր հռչակել, որոնց դեմ բուռն պայքար էր մղում, և որոնց դեմ իբր փորձում էր քաղաքացիական անհնազանդություն հրահրել։ Արդյունքում, օգտվելով Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրությունից, Նիկոլ Փաշինյանը այն հարմարեցրեց իրեն և այժմ շարունակում է վատագույն կերպով կիրառել բոլոր արատավոր երևույթները։ Հայաստանի Հանրապետությունը այսօր գերի է մեկ մարդու ձեռքին և այդ մեկ մարդը...
 
Լևոն Մեհրաբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular