ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7-րդ փորձ․ Ազգային ժողովում կրկին թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը քիչ անց կսկսի հանձնաժողովի փոխնախագահի ընտրության քննարկումը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը 7-րդ անգամ նույն պաշտոնի համար ներկայացրել է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն այս առումով աչքի է ընկնում բարձր սկզբունքայնությամբ, կարողանում է հունից հանել իշխող ուժին, որի ներկայացուցիչների պահվածքն արդեն ծիծաղ է հարուցում։ Անդրանիկ Քոչարյանն ու նրա ենթակաները այլևս չեն կարողանում տիրապետել իրեն, իսկ նույն հարցերի շարանը, որ պատրաստել են Արթուր Ղազինյանի համար, վկայում է իշխանության ցայտնոտի մասին։ Արթուր Ղազինյանին ու նրա գործընկերներին վեց անգամ հաջողվել է հաղթել իշխանությանը՝ քաղաքական այս պայքարում, 7-ի հաջողությանը ևս չենք կասկածում։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն իրենք էլ մասնավոր զրույցներում նշում են, թե արդեն զզվել են ստեղծված իրավիճակի, հարկադրված են կատարել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քմահաճույքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն բացահայտ թշնամանք է դրսևորում թե՛ «Հայաստան» խմբակցության, և թե՛ Արթուր Ղազինյանի նկատմամբ։ Իշխանական պատգամավորներին հստակ հրահանգված է ամեն գնով խափանել քննարկումները հանձնաժողովում, որևէ պարագայում չընտրել Ղազինյանին։ Փաշինյանին բոլորովին չի հետաքրքրում, որ նման վարքի պատճառով ձախողվում է հանձնաժողովի աշխատանքը, 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը, որ պիտի իրականացներ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը։

Հովսեփ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular